«Բացառվում է ադրբեջանցիների վարկածը»․ վարչական ղեկավարը՝ Ակների բնակչի մահվան մասին
![]() 225 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 13:12 Հայտնել էինք, որ հուլիսի 16-ին Ակներ գյուղի բնակչի դին հայտնաբերել են գյուղի մոտակա լեռան լանջին։ «Մահացած տղամարդը մեր գյուղի բնակիչ է, պապական այս գյուղում են ապրել։ Շատ լավ մարդ էր, լավ ընտանիքի հայր, երեխաներ ունի, ամուսնացած են։ Ինքը զբաղվում էր անասնապահությամբ, բացի այդ նաև վարորդ էր, մեծ մեքենա ուներ։ Երեկ առավոտյան անասունները արոտ տանելու իր հերթն է եղել, տարել է գյուղից մի 4-5 կիլոմետր վերև գտնվող արոտավայրեր, այնտեղ էլ դեպքը եղել է։ Երեկոյան անասունները հետ են եկել դաշտից առանց նախրապահի։ Արդեն հասկացել են, որ մի բան այն չէ, զանգել են, չի պատասխանել։ Սկսել են ամբողջ գյուղով ման գալ։ Գիշերը 23։00-ին նոր գտել են մահացած վիճակում»,- պատմել է Ակների վարչական ղեկավարը։ Ճշտող հարցին՝ արոտավայրերը մո՞տ են թշնամու դիրքերին, հնարավո՞ր է, որ թշնամու գործողությունների հետևանքով մահացած լինի բնակիչը, Սպարտակ Մինասյանը պատասխանել է․ «Շատ մոտ չի սահմանին, բայց դիտարկվում է, սարերի վրա ադրբեջանցիներ կան, Սև լճի վերևի հատվածն է ընկնում՝ Իշխանասարի ստորոտում։ Բացառվում է ադրբեջանցիների վարկածը։ Երևի ինֆարկտ է եղել կամ ճնշում, դա կպարզաբանեն»։
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
