«Կարևորը «Կեցցե՛»-ն մնացել է...»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևորը Կեցցե՛-ն մնացել է...
4 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։
«Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,
Եւ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»,- ուղերձն այս բառերով ավարտել էր Գերագույն Գլխավոր հրամանատարը։
Այս 4 տարվա ընթացքում Նիկոլին հաջողվել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Հայաստանի Հանրապետությանն էլ կանգնեցնել գոյաբանական հարցերի առաջ։
«Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է: Կեցցե՜ հեծանիվը»,- այժմ հոխորտում է լրիվ ուրիշ բան ասած և հակառակը իրագործած ամեն ինչ մարսող Նիկոլը»։

«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
3613:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
5212:48
«Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական»․ Տիգրան Ավինյան
5812:42
Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
13711:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
8210:00
Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
9109:06
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8208:54
«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»
7308:48