«Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան (գործարք կնքելու գրավոր առաջարկություն) պատուհաս է դարձել բուժհաստատությունների և պետբյուջեի համար։ Դեռ 23-ի վերջին կառավարության նիստում Ավանեսյանը հայտարարեց օֆերտայի և անսահմանափակ բյուջեի սկզբունքով հիվանդանոցները ֆինանսավորելու մասին: Արդյունքում այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մատուցված ծառայություններն ավելին են եղել, քան բյուջեով նախատեսված գումարը։ Անցած 6 ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետևանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։
ԱՆ կայքում հրապարակված հաշվետվություններից տեղեկացանք, որ ապրիլի 15-ի դրությամբ պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, մայիսի 15-ին՝ 3.2, հունիսի 15-ին՝ 3,7 մլրդ։ Սա բազում խնդիրներ է առաջացրել հիվանդանոցների համար, որոնք ստիպված են աշխատավարձ տալ, կոմունալներ վճարել, դեղորայք, սարքավորումներ գնել: Պացիենտները դուրս են գրվել, իսկ պետությունը դեռ գումարները չի փոխանցել։
Նախկինում՝ սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ կենտրոնական հերթագրման համակարգ կա, ԲԿ-ն իրավունք չունի որոշելու՝ որ պացիենտին երբ սպասարկել։ Պետությունը լավամարդ է լինում, հրահանգում է ԲԿ-ներին՝ մատուցել անսահմանափակ ծառայություններ, հետո «գցում» է նրանց՝ ուշացնելով ֆինանսները։ Այսինքն, ոլորտի պատասխանատուները ծրագիր են իրականացնում՝ առանց կանխատեսումների եւ հաշվարկների։ Գոնե չեն վերլուծում 6 ամսվա տվյալները, որ որոշեն, թե ինչպես իրականացնել ֆինանսավորումը։ ԱՆ հաշվետվություններից պարզ է դառնում, որ որևէ չափորոշիչ չկա, «յուրայիններին՝ քիչ, օտարներին՝ շատ» սկզբունքն է գործել, կամ պարզ չէ՝ ինչու է օֆերտան գործում այն ԲԿ-ներում, որտեղ կա պետպատվեր»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
37217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101407.09.2026, 09:24