«Առայժմ անարդյունք «խաղաղություն» ենք խաղում»․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Նույնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անվանում է երբևէ գոյություն չունեցած և չունեցող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» շինծու և հորինովի «եզրույթով», այլև լկտի պահանջներ ներկայացնում։
Մեզանում դրան արձագանքը, եթե այն գոնե լինում է, առավելագույնն այն է, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չէ, ինչին հաջորդում են միամիտ հղումներ ինչ-որ աղբյուրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքվի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միգուցե դրանց մասին չգիտեն։
Մինչդեռ բանաձևը շատ պարզ է. եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան։
Եթե բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է քննարկել և հստակ ձևակերպել խնդիրը, նույնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդյունք «խաղաղություն» ենք խաղում։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
3007:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
7803:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9902:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10401:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
11700:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9500:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
21200:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
8100:06