Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը ծանրամարտի նախկին չեմպիոն է

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերը ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է: Դեպքի վայրից քիչ այն կողմ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոեմեքենայի սրահում առկա են կրակոցի հետքեր:
Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
169Երեկ, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
191Երեկ, 17:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
26518.09.2026, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
70318.09.2026, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
27218.09.2026, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
85618.09.2026, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
28517.09.2026, 19:12