«Ըստ բնակիչների՝ Կարեն Գիլոյանի հորեղբայրը դատախազության «քթի տակ» ծառերի հաշվին շինություն է կառուցում»․ Գ․ Շամշյան
![]() 332 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 10:06 «Երեկ՝ հուլիսի 20-ին, բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել՝ ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ է իրականացվում»,- այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ներկայացնելով բնակիչների հետ զրույցը․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես՝ ում «դաբռո»-ով տարածքը սեփականաշնորհվեց, ինչը մեզ համար հանելուկ էր։ Գալիս էինք, մեր հանգիստն էինք անցկացնում, իսկ հիմա արդեն հիմքը փորել են՝ վերացնելով ահագին ծառեր։ Մի քանի հատ էր մնացել, այդ թվում եղևնիներ, որոնցից մի քանիսը երեկ տրակտորով հողին հավասարեցրին։ Հիմա չգիտենք՝ ինչ են կառուցում, ով է կառուցում, քանի որ երկաթները տեղադրեցին, սակայն ոչ մի ցուցանակ չկա, իսկ օրենքը պարտադրում է, որ պետք է անպայման ցուցանակ լինի, որով մարդիկ իմանան՝ երբ է շինթույլտվությունը տրվել, ինչ է կառուցվելու, ով է կապալառուն, ով է սեփականատերը և երբ է լինելու շինարարության ավարտը։ Մեզ հասած տեղեկություններով՝ այն պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հորեղբորը»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
