«Միլիոնավոր դոլարների վնասներ պատճառողներն անպատիժ են»․ Ոսկան Սարգսյան
![]() 219 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 16:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանի դենդրոպարկը ստեղծվել է վաստակաշատ գիտնական Լյուդվիգ Սայադյանի շնորհիվ, ով երկար տարիներ ղեկավարել է այդ բուսաբանական այգին։ Նրա գործը շարունակել է որդին՝ գիտնական Մեխակ Սայադյանը։ Դենդրոպարկը ստեղծվել է Սայադյան ընտանիքի ֆինանսական միջոցներով, դենդրոպարկի գոյության 63 տարվա մեջ պետական բյուջեից ոչ մի կոպեկ ու լումա ներդրված չէ տասնյակ հազարավոր տնկիների ձեռք բերելու համար, ընդհակառակն, իրենք են տնկիներ են աճեցրել և նվիրել պետությանը։ Դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանն ասում է, որ իրեն ու դենդրոապարկի 3 աշխատողներին հաստիքների կրճատման պատրվակ- հիմնավորումով աշխատանքից հեռացրել են։ 2024թ․ օգոստոսի 1-ն կլրանա 4 տարին, ինչ Իջևանի գինու կոնյակի գործարանի տերերը սկսեցին քանդել Աղստև գետի հունը, իբր դեպի գործարանի գետափնյա պատը փոքրիկ առվակ ուղղելու համար, և իբր էսթետիկ տեսք ստանալու համար։ Մեխակ Սայադյանն այդ առթիվ տագնապ է հնչեցրել։ Իջևանի գինու, կոնյակի գործարանի կատարած աշխատանքների հետևանքով ավերվել է Աղստև գետի հունը՝ մոտ 800 գծ/մ, մոտ 2 հա մակերեսով, գետի հունը խորացվել է 1֊ից մինչև 2,5 մ, ինչի հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, չորացել են հազարավոր ծառեր և թփեր, դենդրոպարկի հազվագյուտ կոլեկցիայից վերացել են 250 տեսակ հազվագյուտ ծառեր և թփեր՝ ընդհանուր հաշվով 1500 հատ, չորացել է 24.000 տնկի։ Մեխակ Սայադյանը դենդրոպարկի կրած մեծ վնասների կապակցությամբ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանության պետին, քննչական կոմիտեի նախագահին, ՄԻՊ֊ն, բնապահպանության և ընդերքի տեսչությանը, ՇՄ նախարարին, Աժ համապատասխան հանձնաժողովի նախագահին և այլ պաշտոնատարների։ Դենդրոպարկին պատճառված մեծ վնասների վերաբերյալ հարուցված է քրեական գործ, որը երեք տարուց ավելի դոփում է տեղում, գործով մեղադրվող չկա։ Մ․Սայադյանը հայտնում է, որ դենդրոպարկի մի մասը, որի տարածքը կազմում էր 5,7 հա, դենդրոպարկից խլվել և վարձակալությամբ տրվել է Իջևանի գինու կոնյակի գործարանին, երևի որպես պարգևատրություն՝ գետի հունը լավ ավերելու համար։ 2023թ աշնանը Իջևանի գինու կոնյակի գործարանի տերերը կառուցեցին լրացուցիչ ջրառ։ Մեխակ Սայադյանն այն ժամանակ ասել է, որ այդ ջրառը նույնիսկ երկու սեզոն չի դիմանա, այս տարվա գարնանը այն ավերվեց և ավելի բարդացրեց այգու վիճակը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
