«Մոռանում են տված խոստումները և բյուջեի փողերը ծախսում երևացող վայրերում»․ Նաիրի Հոխիկյան
![]() 249 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 19:00 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից մինչև Կաքավաձոր մոտ 4կմ ճանապարհ է։ Երբեմնի գյուղն էլ հիմա կոչվում է Հրազդանի թաղամաս, բայց ի տարբերություն Հրազդանի կենտրոնական թաղամասերի, որտեղ պարբերաբար բարեկարգման աշխատանքներ են անում, Կաքավաձորի գոյության մասին մոռացել են։ Հրազդանից մինչև Կաքավաձոր եղած 4կմ-ը սովորական պայմաններում միջին արագությամբ ավտոմեքենայով պիտի անցնեինք 5-6 րոպեում, բայց քարուքանդ ճանապարհով դա տևում է առնվազն 25 րոպե, այլապես պիտի հետդ մի էվակուատոր տանես, որ մեքենան բարձի հետ բերի։ Հրազդանում տաքսիների վարորդները հրաժարվում են գնալ Կաքավաձոր՝ ափսոսալով իրենց մեքենաները։ Դիմել եմ ՀՀ կառավարությանը և Հրազդանի համայնքապետարանին՝ Կաքավաձորի ճանապարհի հարցը հրատապ կարգով քննարկելու և հիմնանորոգելու, ասֆալտապատելու համար։ Թեպետ վերջին տարիներին Կաքավաձորի բնակիչներին իշխանությունները պարբերաբար խոստանում են սարքել ճանապարհը, բայց դա «զուգադիպում է» նախընտրական շրջանների հետ։ Հետո մոռանում են տված խոստումները և բյուջեի փողերը ծախսում ավելի երևացող վայրերում, որտեղ կարելի է ցույց տալ, գովազդվել և ձեռքի հետ էլ փող լվանալ։ Գեղեցիկ բնությամբ Կաքավաձորի ճանապարհի հիմնանորոգման հարցը ինձ համար նշել եմ որպես առաջնահերթություններից մեկը՝ առանց չինովնիկների խաբեության ու առանց պետական բյուջեի թալանի։ Արցախի վաճառքից հետո Հայաստան այնքան փող է մտնում, որ մի քանի օրվա հարց է նաև Կաքավաձորի փոքր ճանապարհի ֆինանսավորման ու գոնե սեպտեմբերից հիմնանորոգման աշխատանքները սկսելու համար»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
