«Վերանորոգածը ի ցույց եք դնում, կարծես լրիվ նոր շենք-շինություն է»․ Նարինե Կիրակոսյան
![]() 1409 Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 19:54 Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Տիկին նախարար, ախր նման գովազդը ձեր հասարակայնության հետ կապերի բաժինը պետք է անի, ոչ թե դուք։ Իսկ դուք պետք է զբաղվեք մեր երկրում բուժհաստատություններում բուժվելու հնարավորություններով, որը չկա, ինչքան էլ, որ դուք չհայտարարեք։ Ես լրագրող լինելով, փաստերով եմ դա ասում։ Ինքս էլ խնդիր ունեմ, որը ինչքան փող չեմ ծախսել ՀՀ-ում ոչ մեկ նորմալ չի զբաղվում։ Այսինքն «օդից կախված» տեղեկություններ չեմ ներկայացնում։ Օրինակ՝ սրտի ստենտավորումը, որը պետք է անեն պետպատվերով, փողով է, եթե մարդն իր ոտքով է հասել հիվանդանոց, այլ ոչ շտապ օգնության միջոցով։ Կամ՝ պոլիկլինիկայի չնչին ախտաբանությունը էլի փողով է, որովհետև անվճար միայն մեզի անալիզ են անում ու ընդհանուր արյան, մնացածը բոլորը վճարովի է։ Ամենատարածված հիվանդություններն ու ախտանիշները բուժող բժիշկներ չկան։ Մի մասը ծերացել, մեռել են, մյուսներին ներքին կարգով, այդ թվում բուժքույրերին, թոշակի եք ուղարկում, տեղը երիտասարդ, հետն էլ լավ գիտակ ու պրակտիկայով մասնագետներ չեն ընդունում նույն ԲԿ-ում, կամ ամբուլատոր-պոլիկլինիկաներում։ Իսկ մենք պատերազմող երկրում ունենք բազմաթիվ անոտք, անձեռ մարդիկ․․․ մի խոսքով հաշմանդամությամբ քաղաքացիներ, որոնց պրոթեզի, կամ այլ խնդիրները ազգովի ենք լուծում, այլ ոչ պետական բյուջեյից։ Դուք գնում եք Դսեղում վերաբացում եք ամբուլատորիա, որի բացումը ես ինքս մի խումբ լրագրողների հետ տարիներ առաջ լուսաբանել եմ։ Այն ժամանակ Դսեղում այդ կառույց էլի վերանորոգել, բացումն էին անում, պարզապես երկրում այլ ղեկավար էր։ Հիմա նույնը, պարզապես վերանորոգածը, ի ցույց եք դնում, կարծես լրիվ նոր շենք-շինություն է, հետն էլ այդտեղ մնում են նույն աշխատակիցները, որոնց մոտ գյուղացին վաղուց չի ցանկանում գնալ ստուգվել, կամ բուժվել։ Իրենք իրենց պատճառներն ունեն չվստահել այդ բուժաշխատողներին։ Գուցե սուբյեկտիվ են ինձ ներկայացրել, բայց ես որպես լրագրող հետաքրքվել եմ, թե ինչի՞, իսկ դո՞ւք։ Կասեք, թե դա դուք որտեղի՞ց իմանայիք։ Բա, դրա համար էլ գոյություն ունի պատմություն, հիշողություն, արխիվ, ի վերջո հասարակայնության հետ բաժին, որտեղ աշխատակիցները ձեր այցերից առաջ կպատրաստեին նորմալ տեղեկատվություն»: Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |

«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն». ՀՎԿԱԿ
335Երեկ, 18:54
«Զինծառայողների և փրկարարների ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգալու»․ Ծաղիկ Վարդանյան
44014.12.2025, 03:06
««Հայրենասերներին» առաջարկում եմ այլ հետաքրքրություն գտնել». Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
63413.12.2025, 17:06
«Համակարգի ներդրումն ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը»․ Մեսրոպ Առաքելյան (լուսանկար)
61012.12.2025, 16:18
«Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
62212.12.2025, 15:18
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրավճարի սխեման 200 հազար դրամ և ավելին ստացողների համար (տեսանյութ)
51212.12.2025, 00:36
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին. նա մահացել է տանը. «Փաստինֆո»
76410.12.2025, 20:30
«Պոլիկլինիկայում ոչ մեկին չէր հետաքրքրում իմ առցանց հերթագրումը, դեղատնում հակաբիոտիկս տվեցին առանց դեղատոմսի». Հովսեփ Կուբատյան (լուսանկար)
76209.12.2025, 20:06
