«Քաղաքական պատասխան տալու համար պետք է քաղաքական մտածողությամբ կառավարություն»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Օկուպացված Շուշիում միջազգային մեդիաֆորումի մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է այնքան բաներ, որոնց եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները որոշեին պատասխանել, գուցե չբավականացներ մի ամբողջ նստաշրջան:
Բայց, լռություն է: Դե, ելույթ ունեցողը Զախարովան հո չի եղել՝ եղել է Ալիևը:
Հարցը բոլորովին այն չէ, որ Զախարովային կամ որևէ մեկին պետք չէ պատասխանել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Բայց, նախ պետք է պատասխանել ըստ էության, այլ ոչ թե լեզվակռվի կամ տղայական տրամաբանության մեջ, որովհետև միջազգային հարաբերություններում ըստ էությանն է գնահատվում, ոչ թե «ըստ տղությանը»:
Եվ գլխավորը՝ առաջին հերթին պետք է պատասխանել այն պետության պաշտոնյային, առավել ևս նախագահին, որն իր ելույթի ընթացքում օգտագործում է արտահայտություններ, որոնք այլ բան չեն, քան պարզապես ակնառու հավակնություն մեր պետության տարածքային ամբողջության եւ իրավա-քաղաքական հիմքի, ինքնության հանդեպ:
Եվ դարձյալ, պետք է պատասխանել ըստ էության, առանց լեզվակռվի, պարզապես փաստարկված իրավա-քաղաքական լեզվով, որովհետև մեր պատասխանը առաջին հերթին պետք է ուղղված լինի միջազգային դերակատարներին: Որովհետեւ Ալիևն էլ, ըստ էության մեզ չի հասցեագրում իր հայտարարությունները, այլ միջազգային դերակատարներին:
Բայց, այդ ամենին քաղաքական պատասխան տալու համար պետք է քաղաքական մտածողությամբ և ինքնությամբ խորհրդարան և կառավարություն, որի տարերքը քաղաքական տեքստերի «արտադրությունն» է, այլ ոչ թե «նախկին-ներկա» տարերային վեճերի խանդավառ վերարտադրությունը»:

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
4211:54
Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:48
ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից
11811:06
«Զելենսկու՝ Երևանից արված պրովոկացիան, եվրոպացիք էին սարքել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6110:54
«60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանը ֆռֆռում է Լոնդոնում, իսկ «Տոյոտա Արմենիա»-ին հողհատկացում կատարած Քոչարյանը բանտում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
5610:36
«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
15809:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
12703:06