Հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ հարուցված քրեական գործը կքննի «ոչ պատահական» դատավոր։
Նա նախկինում աշխատել է Ալեն Սիմոնյանի հետ, ու այժմ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել նրան՝ հասկացնելով, թե սխալ էր արել, երբ կալանավորեց իր հարսին:
Մեր տեղեկությունների համաձայն՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը մակագրվել է հենց նույն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին, որը քաղաքական իշխանության հետ ուղիղ կապ է ունեցել։
Դատավոր Մերի Մոսինյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում, բարձրացել կարիերայի աստիճաններով՝ հասնելով մինչև Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պաշտոնին։ Հենց այդտեղից էլ անցել է իր հաջորդ աշխատանքին՝ նշանակվելով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Արդյունքում, երբ այս գործի շրջանակում կալանավորեցին Ալեն Սիմոնյանի հարսին, 168.am-ը տեղեկություններ հրապարակեց, որ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել դատավորին՝ «հասկացնելու» նրա սխալ քայլը։
Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ցույց տալու համար, որ Մերի Մոսինյանը սխալ էր, իրենք՝ ճիշտ, վերջինիս ծաղրելու համար նրան ծաղիկներ է ուղարկել:
Մերի Մոսինյանը, սակայն, չի գնահատել իր նախկին ղեկավարի ժեստը, ու, ըստ լրատվամիջոցի, դիմել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին՝ Ալեն Սիմոնյանի արարքը գնահատելով որպես ճնշում դատավորի վրա»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
4922:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
7219:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
17719:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
8717:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8617:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8716:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
8015:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8915:36