«Մեր լույսն էր, որը խամրեց»․ Ալեքսանդր Կոչուբաև
![]() 301 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 20:54 «Հովհաննեսը և պայքարի մեջ, և ընկերության մեջ մարմնավորում էր կյանքը։ Ես Հովհաննեսին երբեք չեմ տեսել հոգնած, հուսալքված կամ հիասթափված»,-Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Պատահական չեն այն խոսքերը, որ Հովհաննեսն իր հետ մեզանից տարավ կյանքը, որովհետև իրապես մեր եռանդն էր։ Երբ հոգնում էինք, մեզ քաջալերում էր, երբ հուսահատվում էինք, մեզ առաջ էր մղում։ Մեկ բառով՝ լույս էր ինքը, մեր լույսն էր, որը խամրեց։ Երբեք առողջական խնդիրներից չի բողոքել։ Նրա մահն անհեթեթություն էր, մեր միջի առողջն էր Հովհաննեսը։ Նրա մտքում հայրենասիրությունը գենետիկայի մակարդակում էր։ Նա հայրենասիրությունից չէր խոսում զուտ հայրենասեր երևալու համար։ Նա ապրում էր Արցախով, պայքարում էր Արցախով»,-ասաց Կոչուբաևը՝ հավելելով, որ ընկերոջ հետ վերջին հանդիպումը եղել է մահման նախորդ օրը։ Նա խոսել է պայքարից, համազգային նպատակներից։
|

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
