«Եթե արդյունքի չհասնենք, առավոտ շուտ հեծանիվներով կիջնենք վարչապետի կեցավայրի մոտ»․ կոնդեցիներ
![]() 280 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 23:12 Կոնդ թաղամասի բնակիչնեը բողոքում են․ իրենց տների խնդիրը այդպես էլ չի լուծվում։ Նրանց խոսքով Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ խոստացել է, որ ընտրվելու դեպքում հարցը կլուծի, սակայն մինչ օրս ձգձգվում է։ Կոնդեցի կինը «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջել են մուծել իրենց գույքի կադաստրային արժեքի 2 տոկոսը, ընդ որում նաև այն հատվածների համար, որոնք իրենց սեփականությունն են փաստաթղթով։ «Փետրվար ամսին այս հարցով դիմում ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս այն մնացել է անպատասխան»,-ասում է կինը՝ պատմելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հենց Կոնդում է հեծանիվ քշել, ինքը մոտեցել է, սակայն անվտանգության աշխատակիցները առաջարկել են այցելել Կառավարություն։ «Ասացի լավ, եթե արդյունքի չհասանք, հաջորդ անգամ մենք՝ կոնդեցիներով առավոտ շուտ հեծանիվներով կիջնենք կեցավայրի մոտ։ Էնպիսի իրավիճակ է, որ չենք կարողանում օրենքի շրջանակներում լուծում տալ այս հարցին»,- ասաց նա՝ խնդրելով հարցը բարձրացնել Տիգրան Ավինյանի՝ վաղվա կյանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։
|

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
