Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ՀՀ դաշնակիցը հայ ազգն է, որի պոտենցիալն անսպառ է»․ Արամայիս Աղաբեկյան

«ՀՀ դաշնակիցը հայ ազգն է, որի պոտենցիալն անսպառ է»․ Արամայիս Աղաբեկյան
206
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 01:24

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության դաշնակիցը հայ ազգն է, որի պոտենցիալը անչափելի և անսպառ է։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին Եվրոմիությունը և Ադրբեջանը համատեղ բարձր մակարդակի աշխատանքային խումբ են ստեղծել ԵՄ տնտեսական ներդրումների ծրագրի վերաբերյալ։
Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում որոշվել է Ադրբեջանում մինչև 2 միլիարդ դոլարի ներդրում մոբիլիզացնել։
2022 թվականին Բրյուսելի և Բաքվի միջև ստորագրված էներգետիկ գործընկերության մասին հուշագրի համաձայն՝ Եվրոմիությունն ընդլայնել է Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։
2024 թվականի փետրվարի 21-ին Վաշինգթոնում գտնվող՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է ԱՄՆ նախագահի օգնական Սառա Լադիսլավի հետ:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ նախագծերի իրականացման երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Հարավային գազային միջանցքի դերը։
Ամերիկյան կողմը սա մեկնաբանել է որպես ռուսական ազդեցության թուլացման միտված քայլ։
Եվրոպական կողմը նույնպես Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների տակ դրել է հակառուսական գործոնը։
Անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Պրահայի գործընթացն Արևմուտքը հիմնավորում էր Ռուսաստանը տարածաշրջանից հանելու կոնցեպտով։
Այս բոլոր դեպքերում ռուսական կողմը Ադրբեջանի ուղղությամբ մի թթու խոսք չասաց։
Բայց բավական էր ԵՄ-ն, կամ ԱՄՆ-ն ՀՀ-ի ուղղությամբ մի թեթև ժպտա Լավրովի, Զախարովայի Մեդվեդևի նման կերպարներ սուսերները ձեռը պատրաստ են մեր վիզը կտրել։
Ի՞նչ է սա սիրելի «Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնենք, որ օգնեն» թեզի կողմնակիցներ։
Նիկոլի՝ 2021 թվի նախընտրական ծրագիրը Բելառուսից ավելի ռուսամետ քաղաքական թիմի ծրագիր էր։ Հիմա էլ սրանից ռուսամետ քաղաքական գործիչ Հայաստանում չկա։
Ի՞նչը պիտի վերարժևորվի տղերք, ռուս-ադրբեջանական դաշինքը տեսնելու համար էլ ի՞նչ պիտի կատարվի։
Արևմուտքն էլ մեր բարեկամն ու մեզնից շատ մեր մասին մտածողը չէ։ Հա, այստեղ չկա միասնական տեսակետ, կան արևմուտքում երկրներ, որոնց հետ արժե հարաբերություններ խորացնել, բայց սպասել նրանցից միայն հայամետ մոտեցումներ առնվազն միամտություն է։
Հայաստանի Հանրապետության դաշնակիցը հայ ազգն է, որի պոտենցիալը բացահայտելու դեպքում ավելի մեծ ուժ կարելի է գեներացնել, քան ցանկացած մեկ այլ դաշնակցի հետ ցակնացած տիպի հարաբերությունների ստեղծում կամ բարելավում»։