«Հատած ծառը ինչ-որ մեկի հարազատի մահն է»․ Քրիստինա Վարդանյան

1592
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 21:54
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտության մեջ, ցանկացած գնահատական, ունի թվային արտահայտություն, ինչպես, օրինակ, չափածս ջերմաստիճանն ու խոնավությունը՝ ստվերում և բաց տարածքում։ Հարավային քաղաքների կանաչապատումը պայքար է ջերմային սթրեսի դեմ, այլ խոսքով՝ ջրազրկման, արյան թանձրացման և ի հետևանք՝ ինսուլտների, ինֆարկտների և մահացության դեպքերի աճի։ ՀՀ-ում վերջին 30 տարիների ընթացքում դիտարկվել է ջերմային ալիքներ օրերի քանակի և տևողության ավելացում։ Մեկ հավելյալ օրը պատճառ կարող է դառնալ ՀԻՆԳ լրացուցիչ մահվան դեպքերի (Քոթանյան Ա.Հ., 2015)։ Մեզ պաշտպանողը ծառերն են՝ սաղարթախիտ և բարձրաբուն։ Հատած ծառը ինչ-որ մեկի հարազատի մահն է»։
Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136107.10.2026, 01:06