«Գինեվետում ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում». Օլեգ Դուրգարյան
![]() 212 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 19:12 Հուլիսի 10-ին Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում տեղի էր ունեցել հանքի թեմաներով լսումներ, որին թույլ չէին տվել մասնակցել համայնքի բնակիչներին, և ոչ միայն: Այսօր քննարկման ժամանակ այդ թեմային անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ դա աննախադեպ է վերջին տարիների ընթացքում. «Գինեվետում տեղի ունեցածը ժողովրդական արժեքների խոշորագույն ոտնահարում է եղել մի համայնքի տարածքում, քանի որ այդպիսի երևույթ հնարավոր է, երևի թե, Բելառուսում կամ, միգուցե, Ադրբեջանում, որովհետև թույլ չտալ մարդկանց մասնակցել լսումներին և նաև խոչընդոտել դրան ոստիկանական վերահսկմամբ, հատուկ է միայն տոտալ կառավարում ունեցող երկրներին, ինչն աննախադեպ է: Վերջին տարիների ընթացքում, սկսած 2015թ-ից, ես չեմ հիշում այսպիսի դեպք: Գինեվետում տեղի ունեցածը աննախադեպ է նաև նրանով, որ ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում: Ոստիկանները, միգուցե չիմանալով, իրականացրել են այն, ինչ այդ պահին իրենց հրահանգվել է: Ականատեսները նշում են, որ ՏԻՄ-ը հաճախ հորդորում էր ոստիկանությանը՝ կարգ ապահովել, իսկ թե որն է կարգը, ես չգիտեմ: Շատ նորմալ է, որ հանրային լսումների ժամանակ տեղի ունենան բանավեճեր, և մարդիկ բարձր ձայնով խոսեն՝ իրենց կարծիքը պնդեն, բարձրացնեն պլակատներ՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը. այլապես հանրային լսումների կարիքը չէր լինի: Շատ հնարավոր է, որ մենք այստեղ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չափազանցեցված ինչ-որ տեղեկությունների ներկայացման»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
