Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու». Բագրատ Սրբազան

«Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու». Բագրատ Սրբազան
229
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 22:18

Այսօր Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում բնակիչների հետ հանդիպումից առաջ Բագրատ Սրբազանից լրագրողները հետաքրքրվեցին՝ աշնանն ավելի ակտիվ պայքար սպասվո՞ւմ է:

«Միանշանակ: Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու, որի ընթացքում կխոսենք մեր գործողությունների մասին: Որքան ավելի շատ մանրամասներ ենք հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում՝ նախապատրաստվելու ճնշելու այն։

Մենք տեղեկություններ ունենք այդ մասին»,- ասաց Սրբազանը՝ խոստանալով ավելի ուշ փաստեր հրապարակել և վերահաստատելով նաև, որ ակտիվ պայքար, միևնույն է, լինելու է։