«Մնացական Հարությունյանը որոշեց Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ». փաստաբան Սոսե Չանդոյան
![]() 235 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 22:24 Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին՝ կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները: Հատկանշական է, որ Գերասիմ Վարդանյանը հերթական անգամ բանտարկվել և շարունակում է անազատության մեջ մնալ մեր երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ակտիվ զարգացումների փուլում, ակնհայտ է, որ սա նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու և լռեցնելու հերթական փորձն է։ Ցավում եմ, որ այս ապօրինի գործընթացի մեջ ներգրավված են, դատաիրավական համակարգի մեր որոշ պաշտոնյաներ։ Հ.Գ. Ամեն դեպքում, վստահ եմ, որ Գերասիմի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները չեն կարող կոտրել նրան, ինչպես ինքն է ասել. «Ինձ կարող են լռեցնել ու հնազանդեցնել միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ»։ Աղբյուրը` Սոսե Չանդոյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
