«Մենք ազգովի երեխա չենք սիրում». Բագրատ Սրբազան
![]() 196 Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 23:00 «Մեր հայրենական չավարտված պատերազմի ակտիվ գործողությունների շրջանում տարբեր վայրերում 130 նահատակված հերոս տղայի եմ հուղարկավորել իմ քահանա հայրերի հետ: Եվ դրանից հետո էլ քանի-քանի անգամ այցելել եմ նրանց ընտանիքներին: Պատկերն ինչ է եղել՝ չեմ չափազանցնում, մեր տղաները կամ եղել են ընտանիքի միակ երեխան, կամ էլ 2 երեխա են եղել ընտանիքում: 130-ից ընդամենը 10-ն են ունեցել 3 և ավելի երեխա: Ամեն տան մեջ տեսնելով այդ պատկերը սրացված վիճակում, գնահատականներդ այլ են դառնում: Շատ պարզ եմ ասում՝ եթե բժշկական խնդիրներ չկան ընտանիքում, ապա այս պատկերը նշանակում է, որ մենք ազգովի կեղծիքի մեջ ենք ապրում: Մենք ասում ենք՝ երեխա շատ ենք սիրում, չկա նման բան, մենք երեխա չենք սիրում: Որովհետև, եթե մի բան շատ ես սիրում, ձգտում ես շատ ունենալ: Մենք մեր զավակներին բեռ ենք համարում, հոգնություն, ասում ենք՝ մեկը լինի, լավը լինի: Դեռ չծնված՝ արդեն մտածում ենք՝ ինչ հագնի, ինչ տեխնիկա ունենա՝ ամենավերջին մոդելի, ինչ կրթություն ստանա: Եվ այդ բոլորը մտածելուց հետո ենք որոշում երեխա ունենալ: Այնինչ երեխան բեռ չէ, այլ օրհնություն է»,- այսօր համախոհների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
