Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու պատճառով
![]() 238 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 01:30 2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։ Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ նույն օրը Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի հետ վիճաբանած և նրան առերևույթ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով 27-ամյա երիտասարդ է։ Հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է։ Դրանից հետո, 27-ամյա երտասարդը նստել է իր ավտոմեքենան և մոտ 500 մետր հեռանալուց հետո, կրկին խուլիգանական դրդումներով, հորիզոնական դիրքով փակել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհը, կրկին հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի ավտոմեքենան։ Իր ավտոմեքենայից իջնելով և մոտենալով վերջինիս՝ երիտասարդը ձեռքում եղած դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 49-ամյա անձի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքը։ Սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած ավտոմեքենան և, բարձր արագությամբ վարելով, հեռացել դեպքի վայրից։ 27-ամյա երիտասարդը իր վարած ավտոմեքենայով մինչև Աշտարակ քաղաք հետապնդել է նրան, սակայն չի կարողացել կանգնեցնել: Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանության փորձը՝ կատարված խուլիգանական դրդումներով) ներկայացվել է մեղադրանք։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
