Քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները՝ անձեռնմխելի. «Ժողովուրդ»
![]() 213 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են պարեկային ծառայության կազմակերպման վարչությունից: Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13.066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15.352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով: Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22.328 արձանագրություն է կազմվել, եւս 11.275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով: Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17.595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, ևս 274.846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է հրապարակել, որ պարեկները նախկին ճանապարհային տեսուչների նման դարանակալում են, սպասում վարորդ «զոհին», բռնում ու տուգանում: Կարճ ասած՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները, պաշտոնյաները՝ անձեռնմխելի: Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
