Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում
![]() 461 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 12:28 Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 1։30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Նազելի Շմոյանը տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 7-ամյա Դավիթ Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։ «ՕրագիրՆյուզ»-ին հայտնի է դարձել, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։ «Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։ Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։ Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասել է զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։
|

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
