Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ցուցարարի երգը՝ նվիրված Վահե Ղազարյանին

Ցուցարարի երգը՝ նվիրված Վահե Ղազարյանին
215
Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 15:06

Հայտնել էինք, որ չարենցավանցիներն այսօր Հրազդանում բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց անձնագրային բաժինը, որը տեղափոխվել էր Հրազդան։
Ցուցարարներից Գագիկը փորձեց երգել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին նվիրված երգ։ «Լսեք, ստեղ նախ համերգ տալու վայր չէ, մի հատ էլ մնում է անվճար բեմ պահանջեք»,- ասացին ոստիկանները՝ բերման ենթարկելով քաղաքացուն։ Քիչ անց պարզ դարձավ, որ կիթառահարին ազատ են արձակել, նա ենթարկվել է վարչական տույժի։
Գագիկ Գաբրիելյանն այնուամենայնիվ մարզպետարանի դիմաց երգել է ՆԳ նախարարին նվիրված երգը։

Ցուցարարի երգը՝ նվիրված Վահե Ղազարյանին
Կիթառահարին բերման ենթարկեցին
Ոստիկանապետին երգ ձոնած կիթառահարը վարչական տույժի ենթարկվեց