«Բռնության դեպքի տեսագրությունն ուղղակի ապտակ է բոլորիս»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Այսօր Արմավիրում շուրջ մի տասնյակ նորակառույց, հիմնանորոգված կամ շինարարության մեջ գտնվող մանկապարտեզներ ենք այցելել։ Բնակավայրերի զգալի մասը տարիներով մանկապարտեզ չի ունեցել և երեխաների կրթության այս միջավայրերը իրոք շատ սպասված են։
Հատկապես այդ սպասումը տեսանելի է, երբ շահառու երեխաները պայծառ աչուկներով կանգնած են կողքիդ։
Այդ նույն ընթացքում մեկ այլ՝ գործող մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը ուղղակի ապտակ է բոլորիս։
Շենքերը կառուցում ենք, որ այնտեղ երեխաները սիրված լինեն, սպասված լինեն, հասկացված ու գնահատված լինեն։
Մանկավարժությունը սրա մասին է։
Ցավոք, բռնության դեպքերը շատ քիչ են բարձրաձայնվում և ըստ այդմ էլ՝ հետևանք ունենում։ Այս դեպքը բարձրաձայնվեց, կունենա հետևանք։ Նկատենք ու բարձրաձայնենք բռնության մասին, երբ այն տեսնում ենք»։

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
157Երեկ, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
22613.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
23013.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
26613.09.2026, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
32512.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
32112.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
31912.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
35711.09.2026, 17:12