«Երևանում եզակի փրկված այգիներն են ոչնչացվում»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մեր երբեմնի կանաչ ու ծաղկող Դավթաշեն թաղամասի այն վերջին կանաչ օազիսն էր, որով մենք տարբերվում էինք մայրաքաղաքի այլ էլիտար թաղամասերից։
Հիմա Դավթաշենը ոչ միայն ոչնչով առավել չէ Երևանի այլ կանաչազուրկ թաղամասերից, այլ նաև օդի աղտոտվածությունը, փոշու քանակը գերազանցում է մի քանի անգամ թույլատրելի նորմերը։
Կոնկրետ այս նկարներում Դավթաշենի 2 և 1 թաղամասերի միջակայքում այգին է, որը իբր թե Երևանի քաղաքապետարանը վերակառուցում, բարեկարգում է, իսկ իրականում այգին մեկ տարուց ավել չջրվելով վարի է գնում, որովհետև ծառերից շատերն արդեն իսկ չորացել, կամ չորանում են։
Պարզապես հարց եմ տալիս քաղաքային իշխանություններին․ ինչի՞ եք ամեն բան քանդում, իսկ սարքած, բարեկարգված, առավել ևս կանաչապատ, կանաչ, ջրային տարածք այդպես էլ չեք ստեղծում։ Եվ, ո՞նց է, որ միաժամանակ սկսվում են Մերգելյանի, Զեյթունի, Դավիթ Անհաղթի և այլ այգիների տարածքները ավերվում։
Սա ինչ հակաայգի արշավ է։
Այսինքն ի՞նչ եք ուզում անել․ չորանոց եք սարքո՞ւմ Երևանը․ բոլոր ծառերը միանգամից կտրում եք, տեղն իբր նոր ծառեր եք տնկում, կամ իբր այգի եք բարեկարգում, ոչ ջրագիծ եք թողնում, ոչ էլ ժամկետներում սկսած գործն ավարտում։
Առհասարակ ցանկացած իշխանության, առավել ևս տեղական իշխանության գոյության իմաստը՝ մարդկանց կյանքը հեշտացնելն է, այլ ոչ թե այն դժոխքի վերածելը։
Հակառակ դեպքում, մեր ինչի՞ն է պետք նման իշխանությունը, հենա կինքնակազմակերպվենք ու ինքներս մեր հարցերը կլուծենք։ Ու, ոչ քաղաքի, պետության բյուջե կլցնենք, կամ տուգանքներ կվճարենք ու կհանդուրժենք օր օրի մեծացող հարկերն ու տուրքերը»։





Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136107.10.2026, 01:06