Ադրբեջանն Արցախում բնակավայրեր է ոչնչացնում
![]() 315 Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 15:24 Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը հայկական մշակութային, պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Հերթական փաստը արձանագրվեց Հադրութի շրջանում։ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհը դարձավ Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը, բազմաթիվ բնակելի թաղամասեր Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում հայկական հետքը, որը համամարդկային արժեք ունի։ Հարկ ենք համարում ընդգծել, որ բոլոր այն բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաները, ովքեր այս ընթացքում այցելել են բռնազավթված Արցախ, կանաչ լույս են վառել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության համար և հանդիսանում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցակիցը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հայկական պատմական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12


