Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր երկրում պետք է խրախուսվի ինքնակրթությունը». Կարեն Հովհաննիսյան

«Մեր երկրում պետք է խրախուսվի ինքնակրթությունը». Կարեն Հովհաննիսյան
211
Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 02:06

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնակրթված մարդիկ միշտ տարբերվել են իրենց այլ մտածելակերպով, ոչ ստանդարտ մտածելակերպով։ Ինքնակրթությունը շատ կարևոր է մասնագիտական սեփական ես-ը ունենալու համար։
Ակադեմիական կրթությունը շատ դռներ կարող է բացել քո առջև, գիրք գրելը, ակադեմիական կոչում ունենալը կարող է քեզ համար ավելի մեծ կարերիա ստեղծել։ Ակադեմիական կրթությունը նաև թույլ է տալիս, որոշ առումով ճանապարհ անցնել կոլեկտիվ, գործել կոլեկտիվ։ Իսկ այ ինքնակրթվածները միշտ միայնակ են անցնում բարդ ու դժվար ճանապարհը։ Իրենք միշտ փնտրտուքի մեջ են, միշտ գիտելիքի աշխարհում փնտրում են, իրենց ոչ մեկ չի մատուցում, հենց այդ փնտրտուքն էլ թույլ է տալիս ավելին իմանալ, ավելին կարդալ, ավելին ընկնել-վերկենալ ու դառնալ այն, որը տարբերվում է մնացածից․․․
Ինքնակրթվածների առջև շատ ժամանակ փակվում են դռները, ասելով, որ չունես ակադեմիական կրթություն, մինչդեռ ակադեմիական կրթություն ստացածներից շատերը, որ հազիվ են ավարտում, տեղավորվում են ու ոչինչ չեն անում, դառնում են սովորական աշխատող, աշխատավարձ ստացող։
Մեր երկրում պետք է խրախուսվի ինքնակրթությունը։ Ես բազմաթիվ մարդկանց գիտեմ, որ ոչ մի ԲՈւՀ չեն ավարտել, բայց քայլող հանրագիտարան են, մտածում են ոչ ստանդարտ լուծումներով, խնդիրները լուծում են ամբողջական ու հիմնովին, վերլուծում են իրավիճակն այնպես, ասես դեմդ կանգնած է քաղաքագիտության մասնագետ»: