Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը». Լիլիթ Գալստյան

«Փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը». Լիլիթ Գալստյան
214
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 01:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը․ «Օլիմպիական խաղերի բացման արարողությունն, անառկելիորոն, բացառիկ էր, ստեղծագործական երևակայության և հորինվածքների թռիչքի իմաստով անպատկերացնելի, շնչառություն կտրող․․․։ Որոշ հատվածներ դիտելիս անգամ հուզմունքից աչքերս խոնավանում էին․․․
Այդպես են մտածում մեծ և հաղթած պետություններում։
Ավաղ, այդ անսահման մասշտաբի կողքին անթաքույց էր, անգամ բացահայտորեն պարտադրելի մեր ժամանակներ արժեքային դեգրադացիան, սոդոմ-գոմորությունը․․․։
Այն ոչ հանդուրժողականության, ոչ բազմակարծության, ոչ մարդու իրավունքների և ազատությունների, և ոչ էլ՝ բազմազանության մեջ չի տեղավորվում։
Սա համամարդկային կարգերի և արժեքային կառույցների հեգնանք է ու ծաղր, մարդեղենության նվաստացում։
Ավաղ, այսպիսին է առայժմ չկասեցվող քաղաքակրթական ընթաքը։
Ինչպե՞ս դիմանալ և դիմակայել․ սա է փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը, Հայաստանի և հայ ժողովրդի գլխին դաժանորեն կախված ինքնութենական և գոյաբանական ճգնաժամը։
Մենք, ցավոք, սա չենք ընկալում»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան