«Արփի» արգելոցը` կարևորագույն թռչնաբանական տարածք

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում՝ Արենի–Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ՝ Նորավանքի կիրճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Արգելոցն ընդգրկում է մոտ 200 հեկտար տարածք, որից 40-ը կազմում են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները:
Քարանձավները հարուստ են գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։
Բարձրաբերձ ժայռերով շրջապատված գեղատեսիլ կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ 8 կմ է: Կիրճի երկարությամբ հոսում է Գնշիկ գետը՝ Արփայի ձախ վտակը, որի ջրերից էլ կենդանություն է առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը:
«Արփի» բնապատմական արգելոցի տարածքը հարուստ է հազվագյուտ բուսատեսակներով, աճում են մոտ 200 տեսակի էնդեմիկ և մշակովի բույսերի վայրի տեսակներ:
Բազմազան է արգելոցի կենդանական աշխարհը՝ վայրի կենդանիների, սողունների և թռչունների տարբեր տեսակներով: Արգելոցի տարածքում բնակվում են պարսկական հովազ, բեզոարյան այծ, գորշ արջ, աղվես, գայլ, գորշ նապաստակ, քարայծ, կզաքիս, եղնիկ, հովազ: Սողուններից՝ թունավոր օձեր՝ հայկական իժ, գյուրզա, մողես և այլն:
Արգելոցը համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածք: Տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում բազում թռչունների բնադրման և կերակրման համար:
Պատմականորեն այստեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնց մեջ կան նաև «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակներ:
Բնապահպանական տեսանկյունից առավել հատկանշական են քարարծիվը, օձակեր արծիվը, մորուքավոր անգղը և գիշանգղը, միջերկրածովյան բազեն, սապսանը և բվեճը, կիսասպիտակավիզ ճանճորսը և ներկարարը: Քարանձավների մշտական բնակիչներն են չղջիկները: Չուի ժամանակ հանդիպում են տափաստանային հողմավար բազե, ճչան արծիվ, տափաստանային մկնաճուռակ:
«Արփի» բնապատմական արգելոցը հանդիսանում է ՀՀ Վայոց ձորի մարզի հազվագյուտ հետաքրքրություն ունեցող տեսարժան վայրերից մեկը։ Լուսանկարները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136107.10.2026, 01:06