ՀՀ-ն պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները․ #NetEase
![]() 746 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 14:06 «Արևմտյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին լայնածավալ արշավ են իրականացնում, որի շրջանակներում փորձում են հասնել Ռուսաստանի մեկուսացմանը։ Մասնավորապես, նրանք Ռուսաստանին դուրս են թողել Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերից։ Սակայն Արևմուտքին չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել․ Ռուսաստանը նախկինի պես շատ ընկերներ և գործընկերներ ունի ամբողջ աշխարհում, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին»,- գրում է չինական NetEase պարբերականը։ Չինացի լրագրողների խոսքով՝ նման իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Պուտինը վատ լուր է ստացել դաշնակիցներից մեկից։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։ Երևանի այս որոշումն անակնկալ չի դարձել, քանի որ ՀՀ ղեկավարությունն արդեն մի քանի տարի՝ բռնել է Արևմուտքի հետ մերձեցման ուղին»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Հայաստանի շփումներն ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների հետ հաճախակիանում են, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն դժգոհ է այդ համագործակցությունից։ «Թվում էր, թե Մոսկվան «ցասման կայծակներ» կնետի Հայաստանի ղեկավարության հասցեին, սակայն իրականությունն այլ էր․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը եղբայրական երկիր համարել՝ չնայած ստեղծված իրավիճակին։ Ռուսաստանը շատ անսպասելի և, միևնույն ժամանակ, իմաստուն վարվեց։ Նա չի խզում Հայաստանի հետ կապերը, սակայն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նախկին ԽՍՀՄ հայտնի երկրի փորձին, որը նույնպես ապավինում է Արևմուտքին և սպառնալից վարքագիծ դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Եթե Երևանը չի ուզում կրկնել այդ սխալները, ապա պետք է հետևություններ անի։ Հայաստանը պետք է հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները, որը Երևանը դիտարկում է միայն որպես բուֆեր Ռուսաստանի համար»,- եզրափակում է պարբերականը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
