«Վարդենիսի ռազմականում ինձ ձեռք են առնում․ իրենց համար զինվորը զրո է»․ սպանված զինվորի մայր
![]() 268 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 15:48 «Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,- Forrights-ի հետ զրույցում ասել է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։ «Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,- ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։ «Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,- ասում է նա։ Թամարա Գասպարյանը որդու մահը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է համարում։ «Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատուն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,- ասում է մայրը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
