180 միլիոն դրամ՝ հերթական «Ֆեստիվառին»
![]() 201 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 19:23 «168»-ը գրում է. «Գործող իշխանությունները, որոնց ուսերին 12 միլիարդ պետական պարտքն է, որոշել են այս տարի ևս չխախտել ավանդույթն ու 180 միլիոն դրամ ուղղել «Ֆեստիվառ» մշակութային նախագծին։ Հենց այս նախագծի շրջանակներում էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը գնացել Գյումրի՝ մասնակցելու Թաթայի համերգին։ Նախորդ տարի այն անց էր կացվել Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, իսկ նույն օրերին Արցախում շրջափակման մեջ սովի էին մատնված 100 հազարից ավելի հայեր։ Հանրային հեռուստաընկերությունն այդ նախագիծն իրականացնելու համար 179 միլիոն 954 հազար դրամ՝ շուրջ 467 հազար դոլար դրամաշնորհ էր ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Այս տարի նույն նախագիծը պետական բյուջեի վրա արժեցել է 180 միլիոն դրամ. ըստ պետգնումների armeps համակարգում դեռ հունիսի 12-ին հանրայնացված պայմանագրի, միջոցառման շահառուներն այս անգամ Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերն են, գրում է «168»-ը: Նախահաշվից տեղեկանում ենք՝ Գյումրիի համերգն արժեցել է 83 միլիոն 480 հազար դրամ, որից 30 միլիոն դրամը եղել է երաժշտախմբի և երգչի ապահովման ծախսերը։ Դրամաշնորհի հատկացման պայմանագրում նշված է, թե փառատոնի ընթացքում ակնկալում են համայնքային կյանքի աշխուժացում, զբոսաշրջային հոսքերի ներգրավում, ՓՄՁ գործունեության խթանում և այլն»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
