Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքի անդամները դատախազություն չեն ներկայացել
![]() 200 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 20:36 Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա ընտանիքի անդամները չեն գնացել Գլխավոր Դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում: Նշվում է, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ են ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերի 24-ից մինչև 2012թ., լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
