Սևանի ափին կայանված մեքենայում հայտնաբերվել է դի, պարանոցին` գոտի
![]() 226 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 21:42 Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ ժամը 17:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ աջակողմյան վայրում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին՝ պարանոցին գոտի գցած։ «Սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։ Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Մ.-ն է։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
