«Ֆրանսիան ու Իրանը ընդհանուր շահեր ունեն»․ Հակոբ Բադալյան
![]() 188 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 09:36 Լրագրող Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հուլիսի 29-ին՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության նախօրեին, տեղի է ունեցել Մասուդ Փեզեշկիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ քննարկվել է Լիբանանի շուրջ ստեղծված իրավիճակը: Սակայն, ընդհանուր առմամբ, Լիբանանը միակ թեման չէ, որտեղ Ֆրանսիան ու Իրանն ունեն ընդհանուր հետաքրքրություն ու շահեր: Որքան հասցրել եմ հետևել, հայաստանյան հանրությանը հեռախոսազրույցը զգալիորեն մատուցվում է որպես Իրան-Արևմուտք «հալոցքի» մի նախանշան, «հիմք» ընդունելով այն հանգամանքը, որ Իրանի նախագահը ներկայացնում է ռեֆորմիստական թևը: Մինչդեռ, քչերն են երևի թե հիշում, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց ունեցել է նաև Իրանի պահպանողական նախագահի հետ, երբ ողջ էր ու այդ պաշտոնն էր զբաղեցնում Իբրահիմ Ռեյիսին: 2023 թվականի հունիսի 10-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ֆրանսիայի և Իրանի նախագահների միջև: Ընդ որում, դրանից առաջ էլ տեղիի է ունեցել ֆրանս-իրանական բավականին ուշագրավ մի շփում, իհարկե ոչ նախագահների, բայց արտգործնախարարների կարևոր մակարդակով: Ավելին, ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Կատրին Կոլոնան և Էմիր Աբդոլահիանը 2023 թվականի ապրիլի 7-ին հանդիպել են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Այդ ժամանակ Պեկին այց էր կատարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Փաստորեն, այդ այցը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Պեկինում էր գտնվում նաև Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը, որն այս տարվա մայիսին զոհվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի հետ: Պեկին այցելած Էմանուել Մակրոնի պատվիրակության կազմում գտնվող արտգործնախարար Կատրին Կոլոնան այնտեղ հանդիպել էր Իրանի արտգործնախարարի հետ: Դրանից ըստ էության երկու ամիս անց էլ տեղի ունեցավ Մակրոն-Ռեյիսի հեռախոսազրույցը: Այդպիսով, Ֆրանսիաի եւ Իրանի միջև բարձր մակարդակի և նախարարական շփումները բացարձակապես նոր երևույթ չեն, ու դրանք ըստ էության շատ քիչ կապ ունեն այն բանի հհետ, թե ով է Իրանում գործադիր իշխանության ղեկին՝ պահպանողակա՞ն, թե՞ ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ նախագահ: Այդ շփումները պայմանավորված են մի շարք ընդհանուր շահերով ու հետաքրքրություններով, որոնք, ի դեպ, ամենևին ընդհանուր չեն արևմտյան երկրների համար: Այս մասին խոսում եմ արդեն տարի և ավելի, մատնացույց անելով, որ ըստ էության երբեք չի եղել Իրան-Արևմուտք հարաբերության հարց, և չկա այդպիսի հարց նաև այսօր, այլ կան Իրան և արեւմտյան տարբեր երկրներ հարաբերության հարցեր: Եվ սա քաղաքականության միանգամայն տրամաբանական բաղադրությունն է, առավել ևս, երբ այդ քաղաքականությունը գտնվում է համաշխարհային կարգի փլուզման և նոր աշխարհակարգի համար թեժ դիմակայության, բոլորը բոլորի դեմ պատերազմի, հետևաբար բոլորը բոլորի հետ խոսելու, պայմանավորվելու հնարավորության ռեժիմում: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Կովկաս-Կասպից-Կենտրոնական Ասիա գծով Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հանդեպ ուժեղ հակակշիռ ստեղծելու Բրիտանիայի և ԱՄՆ առաջնահերթության, Ֆրանսիայի համար այդ հակակշիռը էքզիստենցիալ վտանգ է, հետևաբար նա, ով Ֆրանսիայի ղեկին է Ֆրանսիայի ազգային ու պետական, իմա՝ աշխարհակարգային շահով զբաղվելու նպատակադրումով, պարզապես չի կարող կայուն երկխոսության մեջ չլինել առնվազն Իրանի հետ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
