Մի խումբ իշխանականներ քննարկել են Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։
Հայտնի է, որ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին՝ նախարարին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ քննարկվել է Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում ընտրել նրա տեղակալ Լևոն Հակոբյանին:
Նշենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը տեղակալի իր հաստիքին նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն, մինչև տեղակալ աշխատելը, իր գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում վերջինս եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք պարզել այս տեղեկությունը հենց Լևոն Հակոբյանից, սակայն վերջինի աշխատասենյակի հեռախոսազանգերին այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց:
Նույն հարցով դիմեցինք նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, և այս պահին ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
37217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101407.09.2026, 09:24