Կկարճվի արդյո՞ք Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ մարմինները մտադրություն ունեն կարճելու Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա։
Տեղեկությունը փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս փուլում նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում՝ ծեծում երեխային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Ի դեպ, երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ Իսկ, ահա, Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ.-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրելու ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:
Այս մասին հայտնել էր Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը՝ նշելով. «Նա զղջում է կատարվածի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
Չի բացառվում նաև, որ այս դեպքում էլ, գործուն զղջման հիմքով, գործը կկարճվի: Հետևենք զարգացումներին»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
4810:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
11909:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6108:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
11000:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
106Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
163Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
81Երեկ, 21:48