ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նախատեսված ՔՊ վարչության նիստի օրակարգում, թեև ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, բայց իրավիճակ է փոխվել։
«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ՔՊ վարչության նիստին։ Արդյունքում որոշվել է նիստը անցկացնել ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։
Քանի որ Սյունիքի երեք խոշոր համայնքների թեկնածուների հարցը, ըստ մեր տեղեկությունների, ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցություն և վերջնական քննարկում, այդ հարցերը նիստի օրակարգից դուրս են մնացել։
Փոխարենը, մեր տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։
Վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները։
Սա ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունն արդեն մեկ անգամ կարգապահական պատասխանատվություն է կիրառել։ 2025 թվականին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի արդյունքում նրան հայտարարվել էր խիստ նկատողություն։
Ավելին՝ 2026 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ Սարգսյանին ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն էր հայտարարվել, և դրան հաջորդել էին իրավական գործընթացներ։
Հիմա, մեր տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկվել է՝ արդյոք Սարգսյանի վերջին հրապարակային հայտարարությունները հիմք են նոր կարգապահական վարույթ սկսելու և նրան կրկին նկատողություն հայտարարելու համար։
Վարչության անդամների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասը կարծում է, որ պետք է Սարգսյանի նկատմամբ նոր կարգապահական նոր վարույթ հարուցել և հերթական նկատողությունը կիրառել։ Մյուսները, հաշվի առնելով նախկինում արդեն կիրառված խիստ նկատողությունը, հարցը շատ ավելի կոշտ են դնում՝ նշելով, որ հերթական նկատողությունը կարող է այլևս բավարար միջոց չլինել, և պետք է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Սակայն, ըստ իշխանական աղբյուրների, այս պահին Հայկ Սարգսյանի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
Չի բացառվում, որ հարցը կրկին կքննարկվի արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության նիստում, և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Հայկ Սարգսյանին սպասվում է հերթական կարգապահական պատիժ, թե ՔՊ-ն ավելի կոշտ քայլ կանի՝ նրան կուսակցությունից հեռացնելու ճանապարհով»։

«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
809:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
3009:06
Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»
3209:00
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ «Ժողովուրդ»
3208:54
«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
8503:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
9002:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
9101:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
8900:48