«Ալիևը ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»․ ԱԳՆ-ն լռում է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Մինչ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանրությանը համոզում են, որ խաղաղության խոչընդոտը իբր ՀՀ սահմանադրությունն է, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի բառ ու արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած հեռուստաընկերություններով վերջացրած, ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։
«Որովհետև Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»,-ասել էր Ալիևը հուլիսի 20-ին։ Նա բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»։ Այսօր օգոստոսի 1-ն է և ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել այս հայտարարության վերաբերյալ։
Հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը, զարմանալու բան չկա։ Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում»։

«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
4114:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
8614:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5913:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
6013:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
11012:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
8412:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
7311:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
7811:24