«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 օրից հոկտեմբերն է, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները․
Հունիսի 19-20-ը կարկուտը մեծ վնասներ է հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջևան գյուղերին։ Խոշոր, հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների, անասնագոմերի, տներին կից սարայների ու այլ շինությունների ասբոշիֆերյա ծածկեր, վնասել դրսում կայանած ավտոմեքենաներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում եմ արել այդ կարկտահարության վնասների չափի մասին։ Նախարարությունից հայտնել են․ «2026թ․ հունիսի 19-20-ը Իջևան և Նոյեմբերյան համայնքում կարկտահարության վնասների հետ կապված բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել և ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում և հրապարակում է արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը»»։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
173Երեկ, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
131Երեկ, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
48207.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
79006.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
28506.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
30806.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
31605.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
28905.10.2026, 18:54