«Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հաքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդային կարգախոս կար՝ «Выполним пятилетку в четыре года»: Հիշո՞ւմ եք:
Վերջերս ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, մասնագիտությամբ աստվածաբան Հ.Հ-ն հպարտությամբ ազդարարեց, որ ԵՊՀ-ին «հատկացված 2459 տեղից թափուր է մնացել 43 տեղ»: Նման է, չէ՞, խորհրդային կարգախոսին: Մարդը, փոխարենը՝ մտածի ուսման որակի մասին, հպարտանում է, որ բուհում «քիչ» թափուր տեղ է մնացել:
Լավ, իսկ ո՞ր մասնագիտությունների տեղերն են թափուր մնացել: Այս հարցի պատասխանը այսրոպեական Հ.Հ-ն չի բարձրաձայնում: Հիշեցնեմ, որ «Աստվածաբանություն» ֆակուլտետին հատկացված 15 տեղից թափուր է մնացել 13 տեղ: Այսինքն, այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ի հիշատակված 43 թափուր տեղերից 13-ը բաժին է ընկնում իր «հարազատ» «Աստվածաբանություն» ֆակուլտետին:
Սակայն, խնդիրն այլ է:
Ի՞նչու է այսրոպեական Հ.Հ-ն հպարտանում: Ո՞րն է հպարտության պատճառը: Այն, որ ԵՊՀ-ին 2459 տե՞ղ են հատկացրել, թե՞ որ 43 տեղ է թափուր մնացել: Կարծում եմ՝ հպարտանալու առիթ չկա:
Եկեք համեմատենք:
Օրինակ՝ Բրատիսլավայում բնակվում է 424 հազար, Երևանում՝ 1 մլն 75 հազար մարդ:
Սլովակիայի ամենամեծ բուհը՝ Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանն է (1919թ):
Բրատիսլավայի համալսարանում կա 13, ԵՊՀ-ում՝ 21 ֆակուլտետ:
Բրատիսլավայի համալսարանում սովորում է 22536, ԵՊՀ-ում՝ 13815 ուսանող:
Բրատիսլավայի համալսարանում չկա «հատկացված տեղ» կամ «թափուր մնացած տեղ» հասկացություն: Բրատիսլավայի համալսարանում սովորում են մասնագիտություն ստանալու համար, իսկ ռեկտորը հպարտանում է ոչ թե «43 թափուր մնացած տեղերով», այլ բարձր որակավորում ստացած շրջանավարտներով:
Ի դեպ, Բրատիսլավայի համալսարանում ուսումն անվճար է, նույնիսկ՝ օտարերկրացիների համար:
Այսքանը: Հասկացողը՝ հասկացավ: Անհասկանալի մնաց այն, թե ով և ինչու է ԵՊՀ-ին այդքան շատ «տեղ հատկացնում» և այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ին «стахановец» դարձնում:
Հիշեցնեմ՝ խորհրդային բանվոր Ստախանովը «Выполним пятилетку в четыре года» կարգախոսի (համա)հիմնադիրն էր»:

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
43319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
54018.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
55018.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
67217.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
55616.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
51116.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
54216.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
54615.09.2026, 08:48