«Ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

«Կադրեր են տարածվում, որ Հայաստան ժամանողներին 25-օրյա վարժական հավաքին մասնակցելու ծանուցագրեր են բաժանվում»,- «Ֆակտոր»-ի լրագրողը դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «Չկա նման բան։ Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է՝ ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ»,- պատասխանել է նախարարը։
Հարցին, թե ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում, Պապիկյանը պատասխանել է․ «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»։
Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25-օրյա ծանուցագրեր տալ՝ Պապիկյանը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Այսինքն՝ Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից․․․, բայց չեմ ասում, որ բոլորին ուղարկում են»։

«Այս գլուխգործոցն Աջափնյակի մետրոն և Ակադեմիական քաղաքը կկապի Նորքի ճոպանուղու հետ»․ Վահե Սարգսյան
3116:36
«Ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
5116:24
«Իբր քիչ ես արժեզրկել բանակը, հիմա էլ վարժական հավաքները որպես պատժամիջոց ես կիրառում»․ Արամ Գևորգյան
3816:00
Բագրատ Սրբազանի աջակիցներին չեն թողնում ջուր տանել նիստերի դահլիճ (տեսանյութ)
4115:54
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3515:42
«Հայկական բանակը ատելի դարձնելու ավելի կրեատիվ տարբերակ դժվար էր մտածել»․ Արա Պողոսյան
5514:42
«Ուզում եմ ընտրվի, որ Նիկոլը գնա, բայց չեմ ուզում ինքը վարչապետ լինի». Բելլա Քոչարյան (տեսանյութ)
5214:36
«Բռնությունների պատասխանատուն Փաշինյանն է»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4714:30