Նորավանքը՝ ոստիկանության համար փող տպելու վայր
![]() 211 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 13:48 «Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս ոչ մի նշանակություն ու ազդեցություն չունի ոչ միայն հանրության տարբեր շերտերում, այլ նույնիսկ պետական համակարգում, ներառյալ ուժային կառույցները»,- գրում է «Times.am»-ը՝ հավելելով, որ ոստիկանությունն անթաքույց արհամարհանքով է վերաբերվում Փաշինյանի խոսքին։ Լրատվականը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կրկնել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց իր այդ մտքի հետ համաձայն չեն ուժային կառույցները, տվյալ դեպքում Վայոց Ձորի ոստիկանությունը։ «Նորավանք» պատմամշակութային համալիրում ոստիկանությունն իրականացնում է հերթապահություն, ընդ որում նաև քաղաքացիական հագուստով։ Սակայն պետք չէ շտապել հետևություններ անելիս. հերթապահության նպատակը ոչ թե այցելուների անվտանգությունն ապահովելն է, այլ նրանց տուգանելու մոլուցքը։ Հավելենք նաև, որ գործում է հատուկ մշակված մեխանիզմ։ Ոստիկաններից նա, որը քաղաքացիական հագուստով է, որպես սովորական այցելու շրջում է մարդկանց մեջ, նկատելով որևէ ծխող այցելուի, մոտենում է նրան, նախ զգուշացնում, որ տարածքում ծխել չի կարելի, այնուհետև առանձնանալով «հանցագործի» հետ, նրան ակնարկում է փոխշահավետ գործարք կամ տեղում արձանագրություն 50 հազար տուգանքի չափով, կամ «ընկերավարի իրար հասկանալ», բնականաբար գումարային շահագրգրվածության տեսքով ու միմյանց «բարի ծառայություն» ու «բարի ճանապարհ» մաղթանքներ։ Եթե հաշվենք, թե հատկապես տարվա այս սեզոնին ինչ ծավալի այցելություններ են լինում «Նորավանք» համալիր, ապա անկասկած կարող ենք վստահ լիներ, որ հայոց պատմամշակութային վայրերը ոստիկանության համար անսպառ փող «տպելու» հաստոց են»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
