«Սեպտեմբերի 1-ին մի քանի ժամով շահագործելու են Կիրանցի դպրոցը՝ որպես շոու»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 210 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 16:30 «Շատ երկար տարիներ հանրակրթական դպրոց չունենալուց հետո Կիրանցում սեպտեմբերին պիտի շահագործման հանձնվեր դպրոցը, որից մի քանի մետր այն կողմ արդեն սկսվում է Ադրբեջանը։ Ինչպես փոխանցեցին մեզ որոշ իրազեկ աղբյուրներ, Հ1-ով շոու կազմակերպելու համար սեպտեմբերի 1-ին մի քանի ժամով շահագործելու են Կիրանցի դպրոցը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա ընդամենը ցուցադրական բնույթ է կրելու․ «Մարզպետներով, համայնքապետերով համոզելու են մի քանի կիրանցցիների, որ իրենց երեխաների բանծիկները կապեն, պայուսակները գցեն ուսերին, գան դպրոց։ Ինչպես ինձ ասացին անձամբ կիրանցցիները, ոչ մի կիրանցցի երեխայասպան չէ, որ իր երեխային տանի Կիրանցի հանրակրթական դպրոց։ Բայց Հ1-ի համար այդ շոուն կկազմակերպվի, որպեսզի այն մյուս բնակավայրերի, որոնք առաջիկայում Փաշինյանը հանձնելու է Ալիևին, բնակիչներն ասեն՝ դե նորմալ է էլի, որ 10 մետր այն կողմ ադրբեջանցիներն են, բայց երեխաները հանգիստ գնում են դպրոց»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
