«Բանգլադեշի վարչապետը հրաժարական տվեց ու թռավ երկրից». Վազգեն Սաղաթելյան
![]() 274 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 18:42 «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը․ «Բանգլադեշի վարչապետը հրաժարական տվեց ու թռավ երկրից: Ուսանողական բողոքի ակցիաները վերածվեցին համաժողովրդական ընդվզման ու դա տվեց իր արդյունքը: 2018-ին ահագին ուսանողություն կար փողոցներում (այդ թվում՝ տարբեր արևմտյան ՀԿ-ների): Էս մեր պայքարում ուսանողության տոկոսը շատ փոքր ա: Եթե միջից հանես կուսակցությունների երիտթևերը՝ տակը բան չի մնա: Սեպտեմբերյան իրադարձություններին ուսանողությունը շատ էր (մեծամասամբ՝ արցախցի, ինչպես նաև՝ իրենց ընկերները) ու բոլորն էլ զգում էին, որ մթնոլորտը լրիվ ուրիշ ա, հավանաբար ամենամոտն էինք հենց էդ ժամանակ, բայց էլի ինչ-որ բան չհերիքեց: Ուսանողներն էլ, ախր, մենակ էն ժամանակ են ոտքի ելնում, երբ կամ անմիջապես իրենց ա վերաբերում հարցը, կամ երբ միտինգը դառնում ա ժամանցի վայր: Բանգլադեշում առաջին տարբերակն էր, ուսանողները պայքարում էին պետական աշխատանքի քվոտավորման դեմ: 2018-ին՝ երկրորդ տարբերակն էր՝ դուրս էին գալիս ընդհանուր «միջոցառմանը» մասնակցելու: 17/18 տարեկան միջին վիճակագրական երիտասարդին, որը մտածում ա որտեղից 20000 դրամ ճարի ու հավանած աղջկան հրավիրի սրճարան, ցավոք, բարդ ա պատմել Արցախի կորստի կամ Կիրանցի խնդիրների մասին։ Մենք կարող ենք անընդհատ բողոքել, որ մարդիկ չեն հասկանում, բայց տենց ոչ մի արդյունքի չենք հասնի: Պետք ա մտածվի այնպիսի ֆորմատ, որը հետաքրքիր կդարձնի բոլոր խմբերի մասնակցությունը: Միջոցառման պես ա պետք նայել այս ամենին կարծում եմ: Պաթոսային բաները թողնել մի կողմ ու պրակտիկ մտածել թե ինչպես ներգրավել պայքարի մեջ մաքսիմալ քանակի ջահելություն: Առանց դրա հըլը մի 5-6 տարի նայելու ենք, թե ոնց ա Նիկոլը հեծանիվ քշելով վարի տալիս երկիրը, եթե, իհարկե, երկիրը էդքան ձգի»: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
