«Ինչո՞ւ էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ինչու էին նախկին իշխանություններն արեւմտամետ ընդդիմություն ձեւավորում։
Տեխնոլոգիան բավականին պրիմիտիվ էր։ Քանի որ Հայաստանն ռուսական ազդեցության գոտի էր, ապա պետք էր արեւմտամետ ընդդիմություն լինի, որ Ռուսաստանը ստիպված լինի «չարյաց փոքրագույնն» ընտրել։ Դա նաեւ ավելի լայն մանյովրների դաշտ էր ստեղծում։
Երկրորդ հանգամանքը ֆինանսների տեղաբաշխումն էր Արեւմուտքում, ինչն անձնական կախվածության մեջ է վերնախավին դնում։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն էր ցանկանում անել, փորձելով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին, դրանով ստանալով աջակցություն թե Արեւմուտքից, թե Ռուսաստանի հակակոմունիստական իշխանությունից։
1996-ին դա չստացվեց, 2018-ին դա ստացվեց, համապատասխան ողբերգական արդյունքներով։ Քաղաքական պոկերի պարտիայում Հայաստանն, ու մենք բոլորս, պարտվեցինք»:

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ որպես բողոք Թրամփի սպառնալիքների
205Երեկ, 21:04
«Մեծ Բրիտանիայի վարչապետը խորապես ձախողել է և հրաժարական կտա». Թրամփ
152Երեկ, 20:34
Շվեյցարիայում սկսվել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
125Երեկ, 16:03
«Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը». #Tasnim
141Երեկ, 15:45
Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
122Երեկ, 14:07
Իրանական պատվիրակության ինքնաթիռի վրա գրված է «Մինաբ 168»՝ ի հիշատակ աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման զոհերի
132Երեկ, 10:12
«Սթարմերի դաշնակիցները համոզված են, որ նա պատրաստվում է հրաժարական տալ». #TheTelegraph
129Երեկ, 09:33
Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու
117Երեկ, 08:57