Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ավինյանի քաղաքապետության դեմ պայքարի նոր ալիք կձևավորվի». Բաբկեն Հարությունյան

«Ավինյանի քաղաքապետության դեմ պայքարի նոր ալիք կձևավորվի». Բաբկեն Հարությունյան
238
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ., 23:24

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավինյանի քաղաքապետության դեմ պայքարի նոր ալիք կձևավորվի։
Անցկացված սոցհարցումների համաձայն Տիգրան Ավինյանի հրաժարականն են պահանջում հարցվածների 50%-ը, նրա պաշտոնավարմանը կողմ են 30%-ը, իսկ 20%-ը հրաժարվել է պատասխանել։ Ընդ որում, Ավինյանի վարկանիշը ցածր է նույնիսկ իր նշանակած գրեթե բոլոր թաղապետերի վարկանիշից։
Երևանցիների 53%-ը դժգոհ է Երևանում նոր շինթույլտվությունների տրամադրման գործընթացից։ Վստահաբար, ավելի շատ դժգոհություն կլինի նաև նորակառույց շենքերի ավարտական ակտերի և շահագործման թույլտվությունների ուշացումների մասով, քանի որ կառուցապատողները քաղաքապետարանի հետ պասերով տարիներով ուշացնում են շենքերը բնակիչներին հանձնելու գործընթացը՝ պատճառելով մեծ ֆինանսական վնասներ բնակարան գնած քաղաքացիներին։
Իհարկե, ապօրինի հողազավթումների և ավտոտնակների դեմ պայքարը, ցածրորակ բարեկարգումները և այլ բազմաթիվ խնդիրներ չեն կարող չնկատվել և անհետևանք մնալ քաղաքացիների մոտ, հետևաբար, առաջիկայում ի հայտ կգան դժգոհությունները գեներացնող նոր պրոցեսներ»։