«Սրբազան շարժման ձեռագիրը պետք է փոխվի»․ Վահագն Չախալյան
![]() 287 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ., 17:00 «Սրբազան պայքարի հետ կապված պետք է ձեռագիր փոխվի։ Այս պայքարի գրագիտությունը ես շատ եմ հավանում, շատ գրագետ կազմակերպել են»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը․ «Միայն ՔՊ-ի և ՔՊ-ի շուրջ հավաքված օլիգարխների՝ իշխանություն պահելու համար ծախսած ռեսուրսները հասնում են 500 մլն դոլարի։ Իսկ մենք բոլորս միասին ամբողջ պայքարի ընթացքում մի 500 հազար դոլարի չափով ենք ծախսել։ Ես հորդորում եմ, որ մեծահարուստները, ովքեր իսկապես դեմ են Արցախի հանձնմանը, Հայաստանի մասնատմանը, գնան, Սրբազանի կողքը կանգնեն։ Գոնե, ֆինանսական մասով ինչ ծախսային կետ լինի, արվի։ Չպետք է այդ կետերը չարվի՝ ֆինանս չլինելու պատճառով։ Իսկ մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կա։ Ես պատկերացում ունեմ, թե ոստիկանական համակարգը՝ որպես Փաշինյանի հենարան, ինչպես փուլ գա։ Սա անելու համար հստակ միջոցներ են պետք։ Այստեղ հստակ բանաձև կա՝ ուզո՞ւմ ենք մեր երկիրը պահել, թե՞ չէ։ Եթե ուզում ենք, անշուշտ, ձևեր կգտնենք»,- նշել է Չախալյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
