«Մարդիկ ունեզրկվում են․ պատ ցույց տվեք, գլուխները տան էդ պատին»․ վարդենուտցին՝ Պապոյանին
![]() 225 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ., 14:36 Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցա են իրականացրել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները։ Նրանք համարժեք փոխհատուցում են պահանջում իրենց հողերի դիմաց, որոնք գերակա շահ են ճանաչվել։ «Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց կատարեց մեր գյուղ, հանդիպեց բնակիչների հետ և առաջարկեց, որ բնակիչներն ու ներդրողը որոշակի կոմպրոմիսի գնան և խնդիրը լուծեն։ Եկել ենք այն եզրակացության, որ պատրաստ ենք գնալ այդ լուծմանը։ Բայց քանի որ չենք կարողացել վարչապետ Փաշինյանին մանրամասն ներկայացնել խնդիրը, այսօր եկել ենք՝ քննարկելու պաշտոնյաների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից Խորեն Պողոսյանը։ Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել, ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի կողմերը իրար հետ բանակցեն։ Գյուղացիների խոսքով տնտեսվարողն իր խոստացածը չի կատարում․ «Ասում ա՝ հող կտամ, չի անում, ասում ա ով չի ուզում թող հանի իր հողը, ես չեմ առնելու, չի անում։ Խնդրում ենք գերակա շահը չեղարկեք, մարդիկ ունեզրկվում են, պատ ցույց տվեք, գլուխները տան էդ պատին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ « |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
