«Դատվում ենք ՀՀ ամենածանր հոդվածներից մեկով». Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգոստոսի 12-ին մեր հերթական դատն է։ Հիշեցնեմ՝ «մի բան արե՛ք» ասողներին, որ Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Չոբանյանը և ես դատվում ենք ՀՀ ամենածանր հոդվածներից մեկով «Բռնի ուժի կիրառման կամ սպառնալիքով իշխանությունը զավթելու փորձ՝ սահմանադրական կարգի խախտում»։ Դատվում ենք 2021 թ-ի Հունվարի 28- ից։ Իշխանությունը զավթած և սահմանադրական կարգը ամեն օր խախտողի կողմից էդ հոդվածով դատվելը զավեշտ է, բայց… Էս երեք տարվա դատավարուլյան ընթացքում ես մի օր չտեսա ֆեյսբուքով «մի բան արեք արա՛, տղա չե՞ ք» կամ «Հայաստանում տղամարդ չի մնացել…» ցրողներից մեկը գար թեկուզ հետաքրքրվեր, լեկուզ հենց հոդվածի համաձայն իբր «մի բան անողներիս» ճակատագրով։ Նենց չի, որ դրա կարիքը մեր հինգից մեկը ունի, ուղղակի հետաքրքիրա էլի էդ «Հայաստանում տղամարդ չի մնացել» գրող տիկինը, կամ օրիորդը հեր, ախպեր, քեռի, զարմիկ, հոպար, որդի կամ այլ արական սեռի հարազատ չունի՞, և արդյո՞ ք նա այդ նույնը իր հորն ու ախպորը ներառյալ նկատի ունի։ Կամ էդ «մի բան արեք արա՛» գրող «տղամարդիկ» արդյո՞ ք բոլորը ֆիզիկապես հաշմանդամ կամ տկար են, որ էդ «մի բանը» իրենք չեն անում։ Շատ հաճախ էլ գրաղներիս տակ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները գրում են «միայն լավ խոսում եք՝ գործ արե՛ք» Կարողա՞ էդ «գործ կարողների» բարեկամներն են դրդում մարդկանց (ոչ իրենց մարդկանց իհարկե) մի բան անելու, որ հարազատները «կարելու» գործ ունենան։ Ասեմ ձեզ վերը նշված ընկերներիցս և ոչ մեկը թեկուզ էդ ծանր հոդվածով անհիմն դատվելուց հետո էլ ձեռքները ծալած նստած չեն, Վահագին ու Ախոյանին էլ մեռան կալանավորելով, բայց ոչ մի օր կլսըս տրտնջան, ոչ էլ մեկ ուրիշին ասեն «մի բան արեք»։ Իշխանությունը հավերժ չի և վաղ թե ուշ մարդկանց անօրինաբար դատարաններով քաշ տվողները դատվելու են, եթե իհարկե հերթական իշխանափոխանցումը չլինի այլ իրական իշխանափոխություն լինի, իսկ մի բան արեք ասողները տենց էլ կմնան վիրտուլ տիրույթում ցռան վերգոյի կարգավիճակում…

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
10601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
18400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
11400:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
13400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
91Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
170Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
98Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
132Երեկ, 22:30